Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքին անդամակցել Հայաստանի Համայնքների Միությանը:
2) Հայաստանի Համայնքների Միությանը փոխանցել միության խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |