Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արմեն Ասատրյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Արմեն Ասատրյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Հ.Շիրազի փողոց 9 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Արմեն Ասատրյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արմեն Ասատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: