Ս/թ-ի մայիսի 15-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, օգնականը, խորհրդականը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ոլորտային պատասխանատուներ և «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը:
Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով ներկայացրեց խորհրդակցության օրակարգը, օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման համար խոսքը փոխանցելով աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանին: Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց աշխատակազմ մուտքագրված դիմումների, ինչպես նաև աշխատակազմի ընթացիկ գործունեության հետ կապված, տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին ամփոփ տվյալներ, որի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Պարոն Սարգսյանը նշեց, որ համայնքի ավագանու հերթական նիստը գումարվելու է 21.05.2025 թվականին, և չնայած արդեն իսկ նիստի օրակարգի մասին կատարվել է համապատասխան իրազեկում, այնուհանդերձ հարկավոր է պատշաճ նախապատրաստվել ավագանու նիստին՝ ապահովելով նաև համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը ավագանու նիստին:
Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը անրադառնալով աշխատակազմում ներքին կարգապահությանը, նշեց, որ անհրաժեշտ է մշտական հսկողություն իրականացնել ստորաբաժանումների աշխատակիցների կողմից Գործատուի կողմից սահմանված իրավական ակտերի, այդ թվում նաև ներքին կարգապահական կանոնների պահպանմանը՝ ևս մեկ անգամ կարևորելով աշխատավայրում վերջիններիս պահպանման խիստ անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավար պարոն Սարգսյանի կողմից ստորաբաժանումներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |