Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գյուլնարա Ղարիբյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Գյուլնարա Ղարիբյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի Ս.Կասյան փողոցի 26/14-11 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն,) ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Գյուլնարա Ղարիբյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425004547 հաշվեհամարին վճարել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գյուլնարա Ղաիբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: