Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին մրցույթային կարգով, վարձակալության իրավունքով տրամադրել՝ Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 55 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի երկրորդ հարկի թիվ 13 սենյակը՝ 14 քմ մակերեսով /համաձայն հատակագծի/ տարածքը՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Տարածքի վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 60,000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 3,000 /երեք հազար/ ՀՀ դրամ:
4. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ սահմանված կարգով կնքել տարածքի վարձակալության պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |