Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածի 3-րդ մասի 3.2 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության N 328-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2.2-րդ բաժնի 4-րդ կետով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի «Ոսկետափի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և աշխատողների քանակը՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Ոսկետափ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 54-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |