Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1)-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Վահրամ Մարտինի Շահինյանի դիմումը
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի 03-095-0345-0130 կադաստրային ծածկագիրը կրող 0,647 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի հողատեսքը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ջերմոցային և պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |