Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 142-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 3190-Ա հրամանը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» (այսուհետ՝ Պաշտոնների անձնագրեր) N 128-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել Պաշտոնների անձնագրերի.
ա. համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի՝ 2.3-9 և 2.3-22 ծածկագրերը կրող պաշտոնների անձնագրերը (Հավելվածներ NN 26, 52).
բ. համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբի՝ 3.1-4 ծածկագիրը կրող պաշտոնի անձնագիրը (Հավելված N 12).
գ. համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբի՝ 3.2-5 ծածկագիրը կրող պաշտոնի անձնագիրը (Հավելված N 29).
2) Որոշումը լրացնել նոր՝ NN 104, 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 121, 122 Հավելվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.
ա. Եկամուտների հաշվառման, հավաքագրման և առևտրի սպասարկման բաժնի առաջատար մասնագետի (3.1-43) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 104).
բ. Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի (3.1-44) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 105).
գ. Աշխատակազմի առաջատար մասնագետի (անձնակազմի կառավարման գծով) (3.1-45) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 106).
դ. Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (օպերատոր) (3.2-32) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 107) (Ոսկետափ բնակավայր).
ե. Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (օպերատոր) (3.2-33) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 108) (Այգավան բնակավայր).
զ. Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (օպերատոր) (3.2-34) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 109) (Փոքր Վեդի բնակավայր).
է. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-1) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 110) (Լուսառատ բնակավայր).
ը. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-2) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 111) (Եղեգնավան բնակավայր).
թ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-3) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 112) (Վանաշեն բնակավայր).
ժ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-4) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 113) (Նոր Կյանք բնակավայր).
ի. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-5) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 114) (Արալեզ բնակավայր).
լ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-6) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 115) (Սիսավան բնակավայր).
խ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-7) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 116) (Գոռավան բնակավայր).
ծ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-8) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 117) (Նոր Ուղի բնակավայր).
կ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-9) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 118) (Գինեվետ բնակավայր).
հ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-10) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 119) (Դաշտաքար բնակավայր).
ձ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-11) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 120) (Շաղափ բնակավայր).
ղ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-12) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 121) (Լանջանիստ բնակավայր).
ճ. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (օպերատոր) (3.3-13) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր (Հավելված 122) (Լուսաշող բնակավայր).
3) Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի 4-րդ (ծածկագիր՝ 2.1-4) (Հավելված 24), առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի 8-րդ և 34-րդ (ծածկագրեր՝ 2.3-8, 2.3-34) (Հավելվածներ 25, 92), կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբի 8-րդ և 9-րդ (ծածկագրեր՝ 3.1-8, 3.1-9) (Հավելվածներ 27, 28), ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբի 6-րդ կետերում (ծածկագիր՝ 3.2-6) (Հավելված 30) «և հավաքագրման» բառերը փոխարինել «,հավաքագրման և առևտրի սպասարկման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: