Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Էդգար Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Էդգար Աշոտի Ղազարյանին 2025 թվականի փետրվարի 24-ից նշանակել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի վարչական ղեկավար՝ պաշտոնից բխող գործառույթները սահմանելով կնքվող աշխատանքային պայմանագրում:
2․ Վարձատրությունը կատարել համաձայն գործող հաստիքացուցակի։
3. Աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետին՝ կատարել սույն որոշումից բխող համապատասխան ձևակերպումներ:
4․ Սույն որոշման օրինակը հանձնել Էդգար Ղազարյանին՝ առձեռն և/կամ փոստային առաքմամբ, և/կամ հնարավոր այլ տարբերակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդգար Ղազարյանին որոշման մասին պատշաճ իրազեկելու պահից: