Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի՝ ք.Վեդի Կասյան փողոց 2,2 կմ , Փոքր Վեդի 4505 քմ, Լուսաշող 1440 քմ և Եղեգնավան 10245,6 քմ բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման» հայտը: |