Ս/թ-ի հուլիսի 9-ին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալներ, աշխատակազմի քարտուղարը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ:
Օրակարգում՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի կատարողականի ամփոփում, հարկային պարտավորությունների գանձման ընթացք և արդյունքներ:
Համայնքի ղեկավարը ըստ բնակավայրերի անրադարձ կատարեց բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից 2024 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքներին և հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և տվեց համապատասխան հանձնարարականներ: |