Այսօր: Հինգշաբթի, 15 Մայիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 329
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 7
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․

1․ Տալ համաձայնություն` Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի գերեզմանատունն ընդլայնելու նպատակով նույն բնակավայրում գտնվող, Մարիամ Աբրահամյանին և Համբարձում Աբրահամյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 0,089 հա մակերեսով, 570000 /հինգ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 03-071-0108-0003) ձեռքբերման մասին Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությանը։

2․ Հողամասի ձեռք բերման հետ կապված ծախսերը կատարել համայնքի բյուջեի միջոցներով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.72 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner