Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հակոբ Մելիքյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Հակոբ Մելիքյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Վեդի համայնքի Տափերական բնակավայրի, Իսակով փողոցի 9 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև 26քմ, հիմնական շինություն,) ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Հակոբ Մելիքյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել՝ 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հակոբ Մելիքյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: