Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Վանաշեն բնակավայրի՝ Վ. Մամիկոնյան 23 հասցեի բնակիչ Կարեն Սամվելի Ասատրյանին (ծնված՝ 05.02.1977թ., անձնագիր՝ AV0628171, տրված՝ 06.02.2023թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, Վանաշեն բնակավայրում գտնվող, 03-087-0042-0002 կադաստրային ծածկագիրը կրող, 0,106 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ տրամադրել 1763 /հազար յոթ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Կ. Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող, MITSUBISHI PAJERO IO մակնիշի, 20 LS 710 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 18750 /տասնութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: