Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերում, Վեդի ջրամբարի և Վեդի գետի իշխման տակ գտնվող փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։