Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին» N 132-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1.1. Որոշմամբ հաստատված Հավելված 2-ը լրացնել 23-րդ կետով և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
23. Հետագիծ-նախագծային փաստաթղթերի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում - 7500 (յոթ հազար հինգ հարյուր).
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |