Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1․ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող UAZ 236324-101 տիպարի 985 CN 61 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2020թ․) բեռնաուղևորատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով ամրացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |