Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Ոսկետափի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Խաչատրյանին 2025 թվականի հունվարի 8-ին տրված «Լիազորությունները դադարեցնելու մասին» ծանուցումը՝ որոշում եմ.
1. 2025 թվականի հունվարի 30-ից դադարեցնել «Ոսկետափի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարգարիտ Խաչատրյանի լիազորությունները՝ լուծելով 2023 թվականի հունվարի 3-ին կնքած աշխատանքային պայմանագիրը:
2. Հանձնարարել «Ոսկետափի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝
2.1. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ:
3. Սույն որոշման օրինակը հանձնել Մ.Խաչատրյանին՝ առձեռն և/կամ փոստային առաքմամբ, և/կամ հնարավոր այլ տարբերակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մ.Խաչատրյանին պատշաճ իրազեկելու պահից: