Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին» N 1489-Ա որոշումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրի շրջանակներում «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերվող անշարժ գույքի տարածքում ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ-ում գործող որևէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |