Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0028-0010 կադաստրային ծածկագիրը կրող, Մարգար Հովհաննիսյան փողոց 37/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության 0.0138 հա հողամասը տրամադրել կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
4. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
5. Պարտավորեցնել վարձակալին շարժական տաղավար տեղադրելու նախագծի էսքիզային տարբերակը նախապես համաձայնեցնել Վեդու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման հետ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |