Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի կատարողականները՝ համաձայն N 1, 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: |