Այսօր: Հինգշաբթի, 15 Մայիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 325
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ՈՒՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-073-0106-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, և այն, որ Նոր ՈՒղի բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 03-073-0106-0003 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04516 հա մակերեսով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես քաղաքացու սեփականություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ չի փոխանցվել Նոր Ուղի համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի կադաստրային քարտեզում 03-073-0106-0003 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտել որակավորում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի կադաստրային քարտեզում 03-073-0106-0003 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04516 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner