Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Նարեկ Սիմոնյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Նարեկ Սիմոնյանին տալ՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, Վեդի քաղաքային բնակավայրի Թումանյան փողոցի 5-1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն,առևտրի սրահ) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Նարեկ Սիմոնյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 36.000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 36.000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Նարեկ Սիմոնյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: