Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում գտնվող, 03-095-0361-0076 կադաստրային ծածկագիրը կրող, 3.68564 հա մակերեսով հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, հիմք ընդունելով Վեդի համայնքի և Մինաս Խաչիկի Մարգարյանի միջև 2025 թվականի մայիսի 8-ին կնքված թիվ 1428 վարձակալության պայմանագիրը և Մինաս Խաչիկի Մարգարյանի դիմումը` Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում գտնվող, 03-095-0361-0076 կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող, այլ հողատեսք գործառնական նշանակության 3.68564 հա մակերեսով հողամասը /Վկայական N 27052025-03-0038/ թույլատրել ուղղակի վաճառքի կարգով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով:
2. Հողամասի օտարման գին սահմանել՝ 5400000 /հինգ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել վարձակալ՝ Մինաս Խաչիկի Մարգարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |