Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2024 թ.

ՄԵԼԻՔՍԵԹ ԽԱՉԻԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մելիքսեթ Խաչիկի Մալխասյանի դիմումը որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ բնակավայրում գտնվող, 03-075-0212-0053 կադաստրային ծածկագիրը կրող, Մելիքսեթ Խաչիկի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասում այգետնակ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:

2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 15-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորիկ Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e596279a-9f01-48a8-9f8b-0e8576c30f3d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner