Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009թ.-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04 նոյեմբերի 2021թ.-ի թիվ 2/փ-326 եզրակացությունը.Վեդի համայնքի ավագանին որոշեց. «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի 03-048-0040-0006 ԵՎ 03-048-0125-0026 ծածկագրերը կրող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 45 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի 03-048-0040-0006 և 03-048-0125-0026 կադաստրային ծածկագրերը կրող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, համապատասխանաբար 0,1491 հա և 0,2709 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի 03-048-0040-0006 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 491807 (չորս հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր յոթ) ՀՀ դրամ, իսկ 03-048-0125-0026 կադաստրային ծածկագրով հողամասի համար՝ 893563 (ութ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |