Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի և 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշման և Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 195-Ա որոշման պահանջների, հաշվի առնելով Սերոժ Ցոլակի Տերտերյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի բնակիչ Սերոժ Տերտերյանին սեփականության իրավունքով պատկանող, Արալեզ բնակավայրում գտնվող, 03-014-0152-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0.59հա նորատունկ խաղողի այգու անշարժ գույքի հարկի մասով 2025 թվականից մինչև 2028 թվականը տալ հարկային արտոնություն:
2. Արտոնության գումարի չափը սահմանել 52383 (հիսուներկու հազար երեք հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Սերոժ Ցոլակի Տերտերյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։