Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մարտին Համազասպի Մարգարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայր, Մ. Խաչատրյան փողոց, 16 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-004-0067-0003/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Վեդի քաղաքային բնակավայր, Մ. Խաչատրյան փողոց, 16 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011PYRTU3B/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Մ. Խաչատրյան փողոց, 16/1 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011QEE9V9U/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մարտին Մարգարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։