Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և 84-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |