|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2025 թվականի N 25-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Ավետիս Ավետիսյանը տեղեկացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին միայն 2024 թվականի նոյեմբերի 6-ին գումարված նիստից բացակայելու մասին, ինչն արձանագրվել է գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, հաշվի առնելով Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հունվարի 9-ի N 50 գրության հիման վրա Ավետիս Ավետիսյանի կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև 2025 թվականի փետրվարի 12-ին գումարված ավագանու հերթական նիստի ընթացքում Ավետիս Ավետիսյանի կողմից տրված պարզաբանումները, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում, 2024 թվականի նոյեմբերի 6-ի և դեկտեմբերի 25-ի ավագանու հերթական նիստերից ու քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ավետիս Ավետիսյանի բացակայությունները համարել հարգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -22 ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԷԴԳԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.13 Կբ)
|
 |
(13.08 Կբ)
|
 |
(14.69 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|