Ս/թ-ի հուլիսի 21-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ՝ համայնքի ղեկավարի տեղակալների, խորհրդականի, օգնականի, աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ:
Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ժամկետնաց հանձնարարականները բացառելու ուղղությամբ, այն հանձնարարականները, որոնք օբյեկտիվ հանգամանքներով պայամանավորված հնարավոր չէ կատարել հանձնարարականներով սահմանված ժամկետում, անհրաժեշտ է ղեկավարվել աշխատակազմի գործավարության կարգով՝ նախապես համաձայնեցնելով հանձնարարականտ տված պաշտոնատար անձանց հետ՝ մինչև հանձնարարականների կատարման վերջնաժամկետի ավարտը:
Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ իր կողմից մշտական հսկողություն է իրականացվում աշխատակազմում գործավարության կարգի կատարման նկատմամբ և արձանագրվել են որոշակի բացթողումներ և խախտումներ, որոնք հիմնականում պայմանավորված են հանձնարարականների կատարման հետ:
Առաջարկեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հետևողական աշխատանքներ կատարել հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ: Աշխատակազմի քարտուղարը համայնքի ղեկավարին հայտնեց, որ անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման ուղղությամբ, մասնավորապես, անհրաժեշտ է իրականացնել վարչական հսկողություն և հսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Համայնքի ղեկավարը նշեց, որ անհրաժեշտ է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, կարևորեց այդ աշխատանքների կատարման գործում աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ու վարչական ղեկավարների համագործակցությունը:
Ամփոփելով խորհրդակցությունը, համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |