Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Ավդոյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Դավիթ Ավդոյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում, Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի, Մ.Մաշտոց փողոց 17/1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն,) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Դավիթ Ավդոյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Դավիթ Ավդոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: