Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում բացել Վեդի համայքնի առանձնացված արտաբյուջետային հաշիվ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |