Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղ. Վահե Սամվելի Նիկողոսյանի դիմումը.Վեդի համայնքի ավագանին որոշեց «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0288-0002 ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 47-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0288-0002 կադաստրային ծածկագիրը կրող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, 0,74 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտնեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից 0,1 հա-ի նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |