Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2025 թվականի N 50-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍԿԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-076-0052-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, և այն, որ Ոսկետափ բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 03-076-0052-0024 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.06194 հա մակերեսով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես քաղաքացու սեփականություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ չի փոխանցվել Ոսկետափ համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի կադաստրային քարտեզում 03-076-0052-0024 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտել որակավորում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի կադաստրային քարտեզում 03-076-0052-0024 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.06194 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -21

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner