Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ,,Հանրային ծառայության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Ն.Մարտիրոսյանի դիմումը
1.Նուշիկ Ներսեսի Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Ուրցաձոր բնակավայրի վարչական ղեկավար` ս/թ հունվարի 13-ից:
2. Վարձատրության չափը սահմանել նախկին Ուրցաձոր համայնքի ղեկավարի դրույքաչափով, մինչև Վեդի համայնքի բյուջեի հաստատումը:
3. Վարչական ղեկավարի նստավայր համարել համապատասխան համայնքի համայնքապետարանի աշխատակազմի նստավայրը` միչև օրենքով սահմանված կարգով ավագանու կողմից վարչական ղեկավարի նստավայր սահմանելը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: