Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արման Արամի Հակոբյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող, 03-031-0249-0315 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության՝ 10.60941 հա ընդհանուր մակերեսով հողամասից 0.10027 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |