Այսօր: Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 360
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 699-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 ապրիլի 2025 թվականի N 699-Ա

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԷՎԱ ԵՎ ՀԱՍՄԻԿ ԵՐՋԱՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածով, 39-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Վեդու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 9-ի N 13 արձանագրությունը և անչափահասների մոր՝ Լիլիթ Ալբերտի Ավագյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Թույլատրել Լիլիթ Ալբերտի Ավագյանին /ծնված՝ 06.04.1988թ., ն/ք 008989022, տրված 03.03.2016թ., 025-ի կողմից/ իր անչափահաս երեխաներ՝ Էվա Հարությունի Երջանյանի /ծնված՝ 17.09.2016թ./ և Հասմիկ Հարությունի Երջանյանի /ծնված՝ 31.07.2012թ./ անունից կնքել գործարք՝ ժառանգական գույք հանդիսացող MERCEDES-BENZ C 180 մակնիշի 37 QS 766 պետհամարանիշի թեթև մարդատար ավտոմեքենայի վերաբերյալ:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Լիլիթ Ալբերտի Ավագյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner