Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի՝ Հր. Ներսիսյան փողոցի 25 տան բնակիչ Սուրիկ Յուրդաբեկի Սարգսյանին (ծնված՝ 01.01.1959թ., անձնագիր՝ AS 0237480, տրված՝ 20.06.2018թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-004-0089-0124 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0052 հա հասարակական կառուցապատման հողի նկատմամբ տրամադրել 3461 /երեք հազար չորս հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Ս. Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, HYUNDAI TUCSON 2.0 մակնիշի 71NN999 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 32250 /երեսուներկու հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |