Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների կազմը հաստատելու մասին» N 164-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 3-րդ կետի 5-րդ ենթակետում՝ «Նվեր Նազոյան» բառերը փոխարինել՝ «Հակոբ Թուրիկյան» բառերով:
1.2. 4-րդ կետի 5-րդ ենթակետում՝ «Մելքոն Տալոյան» բառերը փոխարինել՝ «Իշխան Գևորգյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: