Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1892-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2025 թվականի N 1892-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ««ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ»» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 2.1. կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի ««Վեդի համայնքի «Տափերականի մարզամշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մանուշակ Ստեփանյանին 2025 թվականի հոկտեմբերի 23-ին տրված «Լիազորությունները դադարեցնելու մասին» ծանուցումը՝ որոշում եմ.

1. 2025 թվականի նոյեմբերի 7-ից դադարեցնել ««Վեդի համայնքի «Տափերականի մարզամշակույթի տուն»» ՀՈԱԿ-ի տնօրեն Մանուշակ Ստեփանյանի լիազորությունները՝ լուծելով 2024 թվականի ապրիլի 19-ին կնքած աշխատանքային պայմանագիրը:

2. Հանձնարարել ««Վեդի համայնքի «Տափերականի մարզամշակույթի տուն»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝

2.1. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ՝ Մանուշակ Ստեփանյանից գանձել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա հասանելիք ամենամյա երկարացված արձակուրդի չաշխատած 5 օրերի համար վճարված գումարը:

3. Սույն որոշման օրինակը հանձնել Մանուշակ Ստեփանյանին՝ ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանուշակ Ստեփանյանին պատշաճ իրազեկելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner