Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 270
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2025 թվականի N 11-Ա

«ՓԱԽԱՆՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի (այսուհետ՝ Պատվիրատու) և «Փախանյան ընդ փարթներս» ՍՊ ընկերության (Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վարդանանց փակուղի 8/3, ՀՎՀՀ՝ 02842715) (այսուհետ՝ Կատարող կամ Ընկերություն) միջև 2024 թվականի մարտի 13-ին կնքված ծառայությունների մատուցման N ՀՀ-ԱՄՎՀ-ԳՀԽԾՁԲ-24/02 ծածկագրով պայմանագրի /այսուհետ՝ Պայմանագիր/ 1.1 կետի համաձայն՝ Կատարողը ստանձնել է ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի կարիքների համար իրավաբանական խորհրդատվական ծառայության մատուցման պարտավորությունը՝ կնքված պայմանագրի անբաժաների մաս կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների համաձայն:

Կնքված պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ Ծառայությունը մատուցվում է պայմանագրի N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան և սահմանված ժամկետներում:

Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն՝ եթե մատուցվել է պայմանագրի N 1 հավելվածում նշված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակցույցին չհամապատասխանող ծառայություն, հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ծառայության համար վճարված գումարը և պահանջել Կատարողից վճարելու պայմանագրի 5․2 կետով նախատեսված տուգանք։

Պայմանագրի 2.1.3 կետի համաձայն՝ միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը:

Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պահանջներին:

Նույն պայմանագրի 2.4.1. կետի համաձայն՝ Կատարողը պարտավոր է Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պայմաններով ապահովել ծառայության պատշաճ մատուցումը՝ ղեկավարվելով գործող օրենսդրությամբ:

Կնքված պայմանագրի 3.3. կետի համաձայն՝ Եթե մատուցված ծառայությունը կամ դրա մի մասը չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա Պատվիրատուն չի ստորագրում հանձնման-ընդունման արձանագրությունը և Պայմանագրի 3.2. կետում նշված ժամկետում էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով կատարողին հետ է վերադարձնում հանձնման-ընդունման արձանագրությունը և դրա չստորագրման համար հիմք հանդիսացած բացասական եզրակացությունը:

Ընկերությունը ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, արդյունքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորումը հանգեցրել է Վեդի համայնքի իրավունքների և օրինական շահերի խախտման:

Մասնավորապես, Կատարողի կողմից 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած մատուցվել են Պայմանագրի անբաժաների մաս կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին չհամապատասխանող ծառայություններ, մասնավորապես՝

1. Թիվ ԵԴ2/6483/02/24 քաղաքացիական գործով 2024 թվականի հոկտեմբերի 7-ին կայացված վճռի 3-րդ կետում /պատասխանողի իրավական դիրքորոշումը/ նշվել է, որ Պատասխանող՝ ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայցադիմումի պատասխան և/կամ որևէ դիրքորոշում չի ներկայացրել, որը հանգեցրել է ներկայացված հայցապահանջների բավարարմանը:

2. Ընկերության կողմից չի ապահովվում Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով սահմանված՝ Ընկերության կողմից ներգրավված ներկայացուցիչների՝ շաբաթական 3 օր՝ 8-ական ժամով ներկայությունը Վեդու համայնքապետարանում (առկա են համապատասխան ապացույցներ):

3. Ընկերության կողմից չի ապահովվում համայնքի շահերի պատշաճ ներկայացումը ՀՀ դատարաններում (առկա են համապատասխան ապացույցներ)՝ մասնավորապես, Ընկերության ներկայացուցիչները չեն մասնակցել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 09.12.2024 թվականին համապատասխանաբար ժամը 10:00-ին, 10:10-ին նշանակված թիվ ԱՎԴ1/0206/02/23, թիվ ԱՎԴ1/0207/02/23 և 23.12.2024 թվականին ժամը 15:00-ին նշանակված թիվ ՎԴ/1904/05/24 քաղաքացիական գործերով կայացած դատական նիստերին:

4. Թիվ ՎԴ/9704/05/24 վարչական, թիվ ԱՎԴ1/0191/02/24 քաղաքացիական, ԱՎԴ1/0159/02/24 քաղաքացիական և թիվ ՎԴ/1904/05/24 քաղաքացիական գործերով սահմանված դատավարական ժամկետներում Ընկերության կողմից չեն ներկայացվել գրավոր դիրքորոշումներ և միջնորդություններ:

5. Թիվ ԵԴ2/6483/02/24 քաղաքացիական գործով և թիվ ՎԴ/1748/05/22 վարչական գործով համապատասխանաբար ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները Դատարանի կողմից վերադարձվել են՝ 15-օրյա և 5-օրյա ժամկետներում սխալները շտկելու և այն կրկին սահմանված ժամկետում ներկայացնելու համար, Ընկերության կողմից այս անգամ ևս անգործություն է դրսևորվել և սահմանված ժամկետներում սխալները չեն շտկվել և բողոքները դատարաններին կրկին չեն ներկայացվել:

Ընկերությունը թույլ է տվել Պայմանագրի էական խախտում, այն է՝ Ընկերության կողմից մատուցված ծառայությունը չի համապատասխանել Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պահանջներին, իսկ այս հիմքով Պայմանագիրը միակողմանի լուծելու իրավաչափ հնարավորությունը նախատեսված է Պայմանագրի 2․1․3 ենթակետով, ուստի ղեկավարվելով Պայմանագրի նշված դրույթով՝ Վեդու համայնքապետարանը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հրապարակված ծանուցմամբ միակողմանի լուծել է Պայմանագիրը։

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով, նույն հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 33-րդ կետի 17-րդ ենթակետով և հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 27-ին «Փախանյան ընդ փարթներս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված ծանուցումը՝ որոշում եմ․

1. «Փախանյան ընդ փարթներս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում 2 /երկու/ տարի ժամկետով:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner