Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի՝ 03-096-0231-0012 կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից՝ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել 0,08հա մակերեսով հողամաս /նպատակային նշանակությանը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։