Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» թիվ 698-Ն որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ալեքսանդր Հոմերոսի Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 117 հասցեում գտնվող հողամասի տեղազննության արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.43528 հա, սակայն համաձայն հողհատկացման տվյալների Ալեքսանդր Հոմերոսի Ավետիսյանին հատկացվել է 0.45 հա հողատարածք:
2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 117 հասցեում գտնվող՝ 03-004-0004-0004 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված, Ալեքսանդր Հոմերոսի Ավետիսյանին պատկանող անշարժ գույքի հողամասի չափերի վերաբերյալ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրամադրած հատակագծերի:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 117 հասցեում գտնվող՝ 03-004-0004-0004 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված 0.43528 հա արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ալեքսանդր Հոմերոսի Ավետիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: