Ս/թ-ի նոյեմբերի 8-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը:
Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ բաժնի կողմից կատարման ենթակա հանձնարարականների կատարման ընթացքին, նշեց, որ անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել բաժնի առջև ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ: Նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մինչև տարվա վերջ կատարման ենթակա հանձնարարականների թիվը նվազեցնելու ուղղությամբ:
Համայնքի ղեկավարը անրադարձավ նաև բաժնի կողմից աշխատանքային կարգապահության պահպանմանը, նշելով որ ինքը ևս հետևողական է լինելու աշխատակազմում ներդրված աշխատանքային կարգապահության պահպանմանը, իսկ այն աշխատակիցները, ովքեր կխախտեն գործատուի կողմից սահմանված աշխատանքային կարգապահության կանոնները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության:
Համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը նշված գործառույթի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար հանձնարարեց աշխատակազմի քարտուղարին՝ էլ ավելի հետևողական լինել աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատակիցների նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
Նիստի ավարտին համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |