Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վերգուշ Հովհաննիսյանի կողմից լիազորված անձ Տաճատ Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայր, Արարատյան փողոց, 45 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-071-0019-0014/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Նոր Կյանք բնակավայր, Արարատյան փողոց, 45 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03112HBZZ5FY/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Նոր Կյանք բնակավայր, Արարատյան փողոց, 45/1 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03112PPEGQJW/:
գ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 3»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Նոր Կյանք բնակավայր, Արարատյան փողոց, 45/2 առևտրի սրահ /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03112JTQN99K/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վերգուշ Հովհաննիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։