Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,Վեդի համայնքի ավագանին որոշեց 1. Թույլատրել Վեդի համայնքի՝ ք.Վեդի, Նոր Կյանք և Սիսավան բնակավայրերի սեփականություն հանդիսացող խորքային հորերը տրամադրել անհատույց օգտագործման «Արտաշատ» Ջրօգտագործողների ընկերությանը՝ 5 հինգ տարի ժամկետով:
- Քաղաք Վեդի բնակավայր /Ջրօգտագործման թույլտվություն 02444-21. 4-2-Ջ-Ս-Ն/
ա. X=44° 42' 29.2" Y=39° 54' 09,8" H=888.0 մ
բ. X=44° 42' 29.2" Y=39° 54' 27.14" H=881.0 մ
կոորդինատային կետերում գտնվող խորքային հորեր:
Գյուղատնտեսական 66,9 հա ոռոգման նպատակով:
- Նոր Կյանք բնակավայր/Ջրօգտագործման թույլտվություն 0312-21. 4-2-Ջ-Ս-Ե/
ա. X=44° 37' 20,82" Y=39° 53' 55,4" H=825,0 մ
բ. X=44° 37' 05,0" Y=39° 53' 17,8" H=836,0 մ
կոորդինատային կետերում գտնվող խորքային հորեր՝
գյուղատնտեսական 115,0 հա ոռոգման նպատակով:
- Սիսավան բնակավայր /Ջրօգտագործման թույլտվություն 00093. 4-2-Ջ-Ս-Ն/
ա. X=44Ե 39' 22.4" Y=39Ե 54' 44,8" H=857.0 մ
կորդինատային կետերում գտնվող խորքային հորեր.
Գյուղատնտեսական 44,419 հա ոռոգման նպատակով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |