Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկն ու ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի զեկույցը (զեկույցը կցվում է), Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասը.
Պակասեցնել՝
ա/ պահուստային ֆոնդի 4891 հոդվածը 4.200.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 28.489.300 ՀՀ դրամ:
Ավելացնել
ա/ Կոմունալ ծառայության 4251 հոդվածը` 4.200.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 14.200.000 ՀՀ դրամ:
2. Համայնքի 2022 թվականի բյուջեի ֆոնդային մասը.
Պակասեցնել՝
ա/ Նախադպրոցական կրթություն ծախսային ծրագրի 5113 հոդվածը պակասեցնել՝ 127.000.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 13.000.000 ՀՀ դրամ:
բ/ Ոռոգում ծախսային ծրագրի 5112 հոդվածը՝ 30.000.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 44.000.000 ՀՀ դրամ:
Ավելացնել՝
ա/ Ճանապարհային տրանսպորտ ծախսային ծրագրի 5113 հոդվածը՝ 108.500.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 282.500.000 ՀՀ դրամ:
բ/ Բնակարանային շինարարություն ծախսային ծրագրի 5112 հոդվածը՝ 12.000.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 50.000.000 ՀՀ դրամ:
գ/ Գազաֆիկացում ծախսային ծրագրի 5112 հոդվածը՝ 30.000.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 120.000.000 ՀՀ դրամ:
դ/ Կոմունալ ծառայության 5113 հոդվածը՝ 3.000.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 6.000.000 ՀՀ դրամ:
ե/ Կառավարման ապարատի 5122 հոդվածը 3.500.000 ՀՀ դրամով, տարեկան ճշտված պլանը սահմանելով 8.465.000 ՀՀ դրամ: |