Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Կարեն Մարտիրոսյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Կարեն Մարտիրոսյանին՝ Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոցի 1 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել արտաքին գովազդ (1քմ)՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում:
2.Անհատ ձեռնարկատեր Կարեն Մարտիրոսյանից որպես տեղական տուրք գանձել 2250 (երկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ հունիսի 30-ը: