Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածիՙ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի համայնքային մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, հաստիքացուցակները, աշխատողների քանակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 1-19 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 16-ի N 26-Ա, N 27-Ա, N 28-Ա, N 29-Ա, N 30-Ա, N 31-Ա, N 32-Ա, N 33-Ա, N 34-Ա, N 35-Ա, N 36-Ա, N 41-Ա որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |